Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter սոցիալական ցանցում:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկու տարվա ընթացքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն հայտնվել է Վինձորի պալատի միկրոբլոգում Elizabeth R ստորագրությամբ:
«Ես անչափ երախտապարտ եմ բարեմաղթանքներով այն բազմաթիվ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ, եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրալիրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարճ ժամանակ անց միկրոբլոգում գրառում է հայտնվել այն մասին, որ «այդ թվիթն անձամբ Է գրվել է Նորին մեծություն թագուհու կողմից»:
Այսպիսով, Եղիսաբեթ Երկրորդն արդեն երկրորդ անգամ է ինտերնետ-օգտատերերին դիմում Twitter-ի միջոցով: 2014 թվականի հոկտեմբերին նա իր անունից Վինձորի պալատի միկրոբլոգում առաջին հաղորդագրությունն էր հրապարակել Լոնդոնի նշանավոր Գիտության թանգարանի նոր թեւի բացման ժամանակ, որում տեղավորվել է ինֆորմատիկային եւ հաղորդակցություններին նվիրված ցուցադրանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: