Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն իր ձեռքն է վերցնում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որովհետև այլ ձեռքեր չկան. ռուս քաղաքական վերլուծաբան

Ռուսաստանի Դաշնության մեծ հետաքրքրությունը Լեռանային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը թույլ չի տա լարվածության աճ, սրացում, կվերադարձնի կողմերին քաղաքական երկխոսության:

ՌԴ-ն իր ձեռքն է վերցնում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որովհետև այլ ձեռքեր չկան. ռուս քաղաքական վերլուծաբան

ՌԴ-ն իր ձեռքն է վերցնում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որովհետև այլ ձեռքեր չկան. ռուս քաղաքական վերլուծաբան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը: 

Վերջինս նշեց, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում հարցի կարգավորումը, որովհետև այլ ձեռքեր չկան: Ըստ Լուկյանովի՝ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ավելի քիչ են հետաքրքրված հիմնահարցի կարգավորմամբ, քանի որ ԼՂ-ն անմիջականորեն չի սպառնում նրանց անվտանգությանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը: Ի՞նչ ազդեցություն կունենա այն հակամարտության կարգավորման վրա:

- Կարծում եմ, որ նախագահների հանդիպման փաստն արդեն իսկ դրական է: Հիմա մենք ականատես ենք լինում ավելի համակարգված ջանքերի գործադրման, քան տարիներ առաջ էր: Պատճառն ակնհայտ է. վերջին ապրիլյան սրացումը, որը տարածաշրջանում լուրջ ցնցումների առիթ դարձավ, այնքան վախեցրեց բոլորին, որ գործադրվող ջանքերը՝ լարվածության նվազման ուղղությամբ, եռապատկվեցին: Ուստի Ռուսաստանը քառօրյա պատերազմից հետո երկրորդ հանդիպման նախաձեռնությունը վերցրեց իր վրա: Իրավիճակում, որում մենք այժմ գտնվում ենք, մեծ բեկումների սպասել պետք չէ, դա իրատեսական չէ: Ուստի մնում է կողմերի միջև վերականգնել լավ հաղորդակցությունը, կոմունիկացիան, որի բացակայությունն էր հանգեցրել ապրիլյան իրադարձություններին:

Այնպես որ Ռուսաստանի մեծ հետաքրքրությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը թույլ չի տա լարվածության աճ, սրացում, էսկալացիա, կվերադարձնի կողմերին քաղաքականության երկխոսության: Մեծ հույսեր չունեմ, որ քաղաքական երկխոսությունը հնարավոր կլինի հենց այս պահին սկսել, իրականություն դարձնել հակամարտության կարգավորման եղանակները, բայց դրանք բանակցային սեղանին վերադարձնել պետք է: 

- Ասացիք, որ հակամարտության կարգավորման եղանակներն իրականացնելու հեռանկարներն այս պահին մեծ չեն: Ի՞նչն է խանգարում այս պահին դրանք իրականացնել:

- Դժվար է կանխատեսումներ անել, երբ կլուծվի հակամարտությունը, գուցե միշտ ու երբեք: Նման կարգի հակամարտությունները հավերժ են լուծվում: Հանկարծ պարզվում է, որ դրանք անլուծելի են: ԼՂ հակամարտության դեպքում, վստահ եմ, որ տվյալ պահին նման հնարավորություններ չկան: 

- Կարծիքներ կան, որ Ալիև-Սարգսյան հանդիպումը կազմակերպելով՝ Ռուսաստանը փորձ է անում իր «ձեռքը վերցնել» ԼՂ հակամարտության կարգավորումը, դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից: Այդպե՞ս է:

- Պարզապես չկան «այլ ձեռքեր»... Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում հարցը ոչ թե նրա համար, որ այդքան շատ է ուզում զբաղվել այդ հարցի կարգավորմամբ, այլ որովհետև այս դժվարին հիմնահարցով հետաքրքրվողներ չկան: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար սա հետաքրքիր հարց է, բայց Ղարաբաղյան հիմնախնդիրը նրանց անմիջականորեն չի առնչվում, նրանց համար սպառնալից կամ վտանգավոր չէ, ուստի երկրորդական խնդիր է: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան օբյեկտիվ պատճառներով այս հարցը չեն դիտարկում իրենց երկրների անվտանգության ապահովման օրակարգերի մաս, այլ՝ աշխարհաքաղաքական խաղերի հարթակ, դա կլինի Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ: Ուստի ՄԽ անդամ-պետություններից երկուսը ավելի քիչ են հետաքրքրված հակամարտության կարգավորմամբ՝ ի տարբերություն Ռուսաստանի: Որովհետև հենց Ռուսաստանն է խառնաշփոթի «տակից դուրս գալու»։ Բացի այդ, Ռուսաստանն է, որ երկու պետությունների վրա ունի անմիջականորեն ազդելու գործիքներ, լծակներ։  

- Ակնարկում եք, որ Մինսկի խմբի գործունեությունը արդյունավետ չէ՞:

- Ի՞նչ է նշանակում արդյունավետ: Եթե արդյունավետությունը չափում ենք հակամարտությունը լուծելու չափանիշով, ապա այո, արդյունավետ չէ, որովհետև տարիներ շարունակ հարցը չի կարգավորվում: Իսկ եթե արդյունավետությունը գնահատում ենք հակամարտության սրման ժամանակ մեղմիչ, զսպող դեր ունենալով, ապա ՄԽ գործունեությունն այս առումով պոզիտիվ դեր ունի: ԼՂ հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ մնացած բոլորը կարող են միայն նպաստել:

- Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանն իր ազդեցության լծակներին Ադրբեջանի չի կիրառում, որ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման ու շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ, կյանքի կոչվեն:

-Ի՞նչ է նշանակում կիրառել ազդեցության լծակները, թևերը կապել ու ստիպե՞լ: Ռուսաստանը չի կարող նման բան անել, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն էլ չեն կարող, ոչ մեկ չի կարող: ԼՂ հակամարտությունը ռազմական երկկողմ անվստահության պայմաններում է ընթանում: Ճնշմամբ որևէ առաջընթաց չի լինի: Ինչպե՞ս կարելի է ստիպել կողմերին վստահել միմյանց, ինչպե՞ս հասնել նրան, որ կողմերը ընդունեն մեկը մյուսի համար անընդունելի փոխզիջումներ: «Թևերը ծալելուց» լավ բան չի լինի:

- Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերության հրապարակած հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի ակնհայտ նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է: Համաձա՞յն եք:

- Ես ինքնասիրությունիցս ցածր եմ համարում մեկնաբանել բիզնես շրջանակների քաղաքական վերլուծությունները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search