Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները:
Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները. Քեմերոնը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:
Ինչպես նշում է The Telegraph-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:
Մինչդեռ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման ուշադիր հետևում է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող զարգացումներին ու ևս պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»:
Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դեպքերի նման զարգացումը կհանգեցնի նրան, որ մոտ ապագայում կկայանա Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն: