ԱՄՆ-ն հարգանքով է վերաբերվում ընտրությանը, որն արել են Մեծ Բրիտանիայի բնակիչները, երկրները կպահպանեն իրենց հարաբերությունները։
ԱՄՆ-ն հարգում է բրիտանացի ժողովրդի կարծիքը, երկու երկրների հարաբերությունները չեն փոխվի. Օբամա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում՝ փոխանցում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Միացյալ Թագավորության ժողովուրդն արտահայտել է իր կարծիքը, մենք հարգում ենք նրանց որոշումը։ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև առանձնահատուկ հարաբերութունները կպահպանվեն»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ դա վերաբերվում է նաև ԱՄՆ-ԵՄ համագործակցությանը։