Ասօր երեկոյան հանրապետության հրապարակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք:
Հռոմի պապի այցին նվիրված համերգին ֆիլհարմոնիկը կկատարի Կոմիտաս, Խաչատրյան, Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությունից առաջ և հետո բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ», Գարի Քյոսայանի Ավե Մարիա», Կոմիտասի «Երկինքն ամպել է», Վերդիի, Գեորդ Հենդելի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից: