Artsakhpress

Հասարակական

Նորից Թալիշ ենք կերտելու. տեսողությունը կորցրած ու վերագտած բնակչուհու լուսավոր ցանկությունը

Թալիշի բնակչուհի Իննա Ալավերդյանը, ով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ մնացել էր գյուղում և հրաշքով փրկվել, քառօրյա պատերազմի ընթացքում կորցրել էր տեսողությունը:

Նորից Թալիշ ենք կերտելու. տեսողությունը կորցրած ու վերագտած բնակչուհու լուսավոր ցանկությունը

Նորից Թալիշ ենք կերտելու. տեսողությունը կորցրած ու վերագտած բնակչուհու լուսավոր ցանկությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իննա Ալավերդյանը հայտնել է, որ գյուղում խանութ ունեին, նպատակ ունեին նոր առանձնատուն կառուցելու: Ապրիլը 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ադրբեջանական ռազմական ագրեսիան տապալեց նրանց բոլոր ծրագրերը…

«Ապրիլի 1-ի երեկոյան սովորականի պես խանութը փակել ենք և պառկել քնելու: Ժամը 2-3-ի մոտ արթնացել ենք ուժեղ պայթյունների ձայներից, և, արագ հագնվելով, արթնացրել եմ մորս: Այնուհետև պատսպարվել ենք տան մի անկյունում` դեռևս չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում»,- արտասուքն աչքին պատմում է մեր զրուցակիցը: Երբ պայթյունները մի պահ դադարել են գյուղի փողոցներից մարդկանց գոռոցներ և աղմուկ է լսվել, բայց իրենք վախեցել են տնից դուրս գալ` սպասելով լուսաբացին: Վերսկսված արկակոծությունից հետո արկերից մեկը ընկել է իրենց տան վրա և բեկորները շաղ տվել նրանց կանգնած սենյակում, իսկ ուժեղ ալիքը տիկին Իննային մի կողմ է շպրտել:

Մայր ու աղջիկ, հրաշքով կենդանի մնալով, իջել են նկուղ, որտեղ պատսպարվել են շարունակվող հրետակոծությունից: Ի. Ալավերդյանի խոսքով, պատսպարման ժամանակ ևս մի արկ էլ ընկել է նկուղի մոտ և պայթյունի ալիքից կրնկահան է եղել նկուղի դուռը, իսկ հողն ու քարերը թափվել են իրենց վրա:


«Այդ սարսափելի դեպքերից իմ ունեցած ծանր ապրումների ու սթրեսի պատճառով տեսողության շատ լուրջ խանգարում եմ ունեցել… »,- հուզված պատմում է տիկին Իննան: Միայն երրորդ օրը նրանց գտնում են գյուղը պաշտպանող զինվորականները և տեղափոխում Ստեփանակերտ:

Ի. Ալավերդյանի պատմելով, երբ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի «Երևան» հյուրանոց, բացի տեսողության շատ լուրջ խանգարումից ունեցել է նաև նյարդային գերլարվածություն:

«Անհրաժեշտ էր անհապաղ վիրահատություն: Դիմել եմ ԼՂՀ կառավարությանը և անմիջապես ստացել անհրաժեշտ ֆինանսական օգնություն, որի շնորհիվ Երևանի Մալայան ակնաբուժական հիվանդանոցում աչքերս 2 անգամ վիրահատել են: Այս պահին ունեմ 40 տոկոսանոց տեսողություն. Բժիշկները հավաստիացրել են, որ կամաց-կամաց ավելի լավ կտեսնեմ: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնոււմ ԼՂՀ կառավարությանը, և բոլոր այն բարի մարդկանց, ովքեր միջամտել և օգնել են տեսողությունս վերականգնելու համար»,- ասաց Թալիշի բնակչուհին` նշելով, որ ավելի քան 2 ամիս է, ինչ ինքն ու մայրը ապրում են Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցում:Իսկ որդին ժամկետային զինծառայող է և արդեն մեկ տարի է՝ ծառայում է Պաշտպանության բանակում:

«Ամեն ինչից գոհ ենք: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր այս ծանր օրերին մեր կողքին են ու աջակցում են մեզ»,- իր երախտագիտությունը հայտնեց Ի. Ալավերդյանը: Այժմ մտածում են, թե ինչպես են կառուցելու իրենց ապագան, որը տեսնում են միայն Արցախում: Ի. Ալավերդյանի խոսքով, եթե աշխատանք լինի, կնախընտրեն ապրել Կիչանում, քանի որ աշխարհագրական առումով այն հարմար և անվտանգ բնակավայր է:


«Թեև դեմ չենք հաստատվելու նաև այլ բնակավայրում, ցանկալի է միայն, որ համագյուղացիների հետ լինենք: Կարծում եմ՝ չի ուշանա նորից իրար վերագտնելու ժամանակը, որին շատ եմ սպասում ու թեև հասկանում եմ, որ ներկայումս Թալիշ չենք կարող վերադառնալ, բայց համոզված եմ, որ թալիշցիներով նորից Թալիշ ենք կերտելու… »,- զրույցն այսպես ավարտեց Թալիշի նախկին բնակչուհին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search