Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
Պայթյուն Թուրքիայում. կան տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքով ոստիկանական մեքենա է անցնելիս եղել:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: