Artsakhpress

Ռազմական

965 000 դրամով Սեյրան Օհանյանի համար Երևան-Մոսկվա բիզնես կլասի տոմս է գնվել՝ չնայած վարչապետի հորդորին

Չնայած հունիսի 2-ի ՀՀ կառավարության նիստում ծախսերի խնայողության անցնելու կոնտեքստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործադիր մարմինն այսուհետ կամրագրի նվազագույն արժեք ունեցող ավիատոմս կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցողը և մեկնելու են միայն «էկոնոմ» կարգով, օրեր անց՝ հունիսի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար Պաշտպանության նախարարությունը 965 հազար դրամով բիզնես կլասի 1 տոմս է գնել՝ Մոսկվա երկօրյա այցի համար:

965 000 դրամով Սեյրան Օհանյանի համար Երևան-Մոսկվա բիզնես կլասի տոմս է գնվել՝ չնայած վարչապետի հորդորին

965 000 դրամով Սեյրան Օհանյանի համար Երևան-Մոսկվա բիզնես կլասի տոմս է գնվել՝ չնայած վարչապետի հորդորին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության նույն նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Առաջարկությունը հիմնավոր է և անհրաժեշտ է կատարել այդ փոփոխությունը, հայտնում է թերթ.ամ-ը:

Այս ուղենիշները չեն տարածվում միայն հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի գործուղումների վրա»: 

Իսկ դեռ անցյալ  տարվա դեկտեմբերի նիստում ներկայացնելով ուղևորությունների նոր կարգը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ էկոնոմ դասի տոմսերով կգործուղվեն նաև նախարարները, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է: 

Tert.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղեց, թե ինչու է հունիսի 14-16-ի համար ՊՆ-ն Երևան-Մոսկվա-Երևան բիզնես կլասի 1 տոմս գնել 965 հազար դրամով, այն դեպքում, երբ վարչապետը հորդորել է օգտվել միայն էկոնոմ կլասից: 

Այդ առթիվ ՊՆ-ից հետևյալ պատասխանն են ուղարկել. «Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման Ձեր ներկայացրած ուղենիշները չեն տարածվում ՀՀ նախագահի, ԱԺ  նախագահի և վարչապետի գործուղումների վրա: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մյուս անդամների գործուղումների դեպքում ձեռք է բերվում համակարգում առկա նվազագույն արժեք ունեցող ավիատոմսը՝ առանց կարգի և երթուղու ընտրության սահմանափակման: ՀՀ  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար ձեռք է բերվել Երևան-Մոսկվա-Երևան բիզնես կարգի տոմս, քանի որ տվյալ պահին այլ տոմսեր համակարգում չեն եղել: Գնումը կատարվել է համաձայն կարգի: Բացի վերոնշյալ խնդրից, կոնկրետ օդանավակայանի, ուղղության և ժամի առումով ՀՀ ՊՆ-ն ունեցել է ավիատոմսերի միջև ընտրություն կատարելու սահմանափակ հնարավորություն, ինչն էլ ենթադրում է ավիատոմսի գնի թանկություն»: 

Նկատենք սակայն, որ կառավարության նիստում էկոնոմ կլասից օգտվելու վարչապետի հորդորը վերաբերում էր բոլոր նախարարներին: 

Բացի դա, ՊՆ-ն նույն գործուղման համար գնել է նաև Երևան-Մոսկվա-Երևան 3 էկոնոմ կլասի տոմս և դրանք  գնվել են 270 հազարով, շուկայականից էական թանկ գնով: «Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ կարգի տոմսերի գնին, ապա հրավիրող կողմը հստակ նշել է ինչպես օդանավակայանը, այնպես էլ դիմավորման ժամը, ինչի հետևանքով, կրկին, ՀՀ ՊՆ-ն ունեցել է ավիատոմսերի միջև ընտրություն կատարելու սահմանափակ հնարավորություն»,- ասված է ՊՆ պատասխանի մեջ: 

Մեկ այլ դեպքում ՊՆ-ն 332 հազար դրամով Աստանա-Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 տոմս է գնել երեխաների համար: Tert.am-ը հետաքրքրվել էր, թե ում երեխաների համար են գնվել այդ տոմսերը և ինչու պետբյուջեի հաշվին:

«Համաձայն կարգի, ՀՀ ռազմական ակադեմիաներում սովորող սպաների ընտանիքի անդամների համար ավիատոմսերը գնում է ՀՀ ՊՆ-ն: Ձեր ներկայացրած երկու երեխաները եղել են սպաների զավակները, և նրանց համար տոմսերի գնումը կատարվել է համաձայն գործող կարգի»,- պատասխանել է ՊՆ խոսնակը՝ չբացահայտելով, թե որ սպաների երեխաների մասին է խոսքը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search