Artsakhpress

Հասարակական

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

Մոտ մեկ ամիս ընդմիջումից հետո հունիսի 30-ին Գյումրիում շարունակվելու է Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատը մեկ ամիս հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն էր:

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղհայցը կազմվել է՝ հաշվի առնելով բազմաթիվ միջազգային  օրինագծեր, հասցված բարոյական մեծ վնասը:

«Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով պարտավորություն է կրում ապահովելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ընդ որում, ՌԴ չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու  տասնյակ դեպքերի մասին, ունենալով տվյալները, որ Չիտայի թիվ 301 զինվորական հոսպիտալում հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար հետազոտություն անցկացնելուց հետո, հետազոտողներն հանգել են այն հետևության, որ Պերմյակովը չի համապատասխանում ՌԴ զինծառայողին ներկայացված պահանջներին և Պերմյակովի մոտ ախտորոշվել  է անձնային անցողիկ խանգարում՝ անկանոն տեսակով, այնուամենայնիվ, Պերմյակովին ուղարկել են ծառայության Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի N զորամաս, բացի այդ,տեղյակ լինելով Պերմյակովի հոգեկան խնդիրներին, նրան ամրակցել են ինքնաձիգ, իսկ իմանալով Պերմյակովի ինքնակամ տարածքը լքելու մասին,հայ իրավապահներին այդ մասին տեղյակ են պահել շատ ուշ՝ 3 ժամ անց, որի ընթացքում Պերմյակովը արդեն կատարել էր սպանությունները»,-նշված է քաղհայցի մեջ:

Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ այդ թվում, որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:

«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը,  ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ  Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ,Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search