Հարավային Կովկաս այցերի շրջանակներում Երևանում գտնվող Գերմանիայի արտգործախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդում էր, որտեղ նրա անունով ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին, ապա գերմանացի դիվանագետն անձամբ սպիտակ մեխակներ խոնարհեց անմար կրակի մոտ:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանիայի արտգործնախարարին Ծիծեռնակաբերդում ուղեկցում էր նրա հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն այսօր հայաստանյան և Ծիծեռնակաբերդում ներկա գերմանական լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չարեց:
Հիշեցնենք, որ երեկ նա Երևանում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել: