Ադրբեջանի արտգործնախարարությունն անօրինական է համարել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այցը Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն Էվանսի այցը գնահատել է որպես քայլ, որի նպատակն է այս զգայուն պահին սրել իրավիճակը»,-ասել է նա:
Կայքը նշում է, որ Էվանսը հին ու սերտ կապերի մեջ է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի հետ, և «Հայաստանում դեսպան եղած տարիներին նա չարաշահել է լիազորություններն ու հայամետ դիրքորոշմամբ հանդես եկել»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Էվանսը ներառվելու է «անցանկալի անձանց» ցանկում:
Հիշեցնենք, որ այցի ընթացքում Ջոն Էվանսը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես»-ին: