Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի համերգը՝ նվիրված երգչախմբի ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյանի խմբավարական ասպարեզի 25 ամյակին, և «Վարանդա» երգչախմբի ստեղծման 22-րդ տարեդարձին։
«Վարանդա» երգչախումբը հանդես է եկել տոնական համերգով
Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի համերգը՝ նվիրված երգչախմբի ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյանի խմբավարական ասպարեզի 25 ամյակին, և «Վարանդա» երգչախմբի ստեղծման 22-րդ տարեդարձին։
Համերգի ընթացքում հանդես են եկել «Վարանդա» երգչախմբի՝ մանկական, պատանեկան և երիտասարդական խմբերի անդամները, իսկ ընթացքում նրանց են միացել դահլիճում հանդիսատեսի կարգավիճակում ներկա երգչախմբի նախկին սերունդներից անդամներ, ովքեր կատարել են Կոմիտասի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ջուլիետա Առստամյանի, Արեգ Լուսինյանի ստեղծագործություններից։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վարանդա» երգչախմբի ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանն նշեց, որ իր հիմնադրած «Կաքավիկ», «Ծիածան», «Շնորհալի», «Կարկաչ», «Այգ» և «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական երգչախմբերում սերունդների հերթափոխությամբ մինչ այժմ երգել են ավելի քան 1350 պատանիներ և երիտասարդներ։ «Ուսուցանել և կատարել եմ մոտավոր հաշվով 600-ից ավելի խմբերգեր, միջին հաշվով երգչախմբերիս հետ բեմ եմ բարձրացել ավելի քան 250 անգամ՝ միշտ ըմբոշխնելով հանդիսատեսի ջերմ ընդունելիությանն ու համակրանքին»,- ասաց Զ. Քեշիշյանը՝ հավելելով, որ երկու օրից պետք է մեկնի Լիբանան միանա իր այնտեղի երգչախմբին, որ պատրաստեն Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ծրագիրը։
Համերգի վերջում նախ ընթերցվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձն, ապա ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը խմբավարական գործունեության 25 ամյակի և Արցախում ներդրած անձնական ավանդի համար Զաքար Քեշիշյանին նախարարության կողմից պատվոգիր և նվեր հանձնեց։