Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վարշավա թռիչքից առաջ հայտարարել է, որ Ստամբուլի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի ահաբեկչություններից հետո իրենք ևս մեկ անգամ հասկացել են, որ միջազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է։
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել ուժեղացնել պայքարն ահաբեկչության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարի համար՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վարշավայում կանցկացվի հուլիսի 8-9-ը։