Գերմանացի պատգամավորները պետք է իրավունք ունենան այցելել Ինջիրլիք բազա, որտեղ մի քանի հարյուր գերմանացի զինվորական կա։
Մերկել. Գերմանացի պատգամավորները պետք է իրավունք ունենան այցելել Ինջիրլիք բազա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք պատգամավորների բանակ ենք։ Դա նշանակում է, որ Բունդեսթագի անդամները պետք է հնարավորություն ունենան այցելել զինվորներին, որոնք ծառայում են Գերմանիայի սահմաններից դուրս»,– ասել է նա։
Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը չի բացառել, որ գերմանական զորքերը հետ կկանչվեն։
«Բոլորը պետք է հասկանան, որ զինվորները երկար չեն մնում այնտեղ, որտեղ նրանց ուրախ չեն տեսնել»,–ասել է Լամերթը, փոխանցում է Süddeutschen Zeitung–ը։