Նիսի ահաբեկչության ժամանակ տուժած 50 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նիսում տուժածներից 50-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում. Ֆրանսուա Օլանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղաքային հիվանդանոց այցելելուց հետո երկրի ղեկավարը հայտնել է, որ այդ մարդիկ գտնվում են կյանքի և մահվան շեմին: Զոհերի թիվը վերջին տվյալներով չի ավելացել: Ահաբեկչության հետևանքով 84 մարդ է մահացել:
Օլանդի խոսքով` զոհերի և վիրավորների թվում շատ երեխաներ և արտասահմանցիներ կան: Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ ծայրահեղականները ոտնձգություն են կատարում արևմտյան արժեքների նկատմամբ և նրանց դեմ պայքարը շարունակական է լինելու:
Հիշեցնենք, որ բեռնատարը ընթացել է Նիսի լողափում հավաքված խաղաղ բնակիչների վրա, ովքեր հավաքվել էին դիտելու Բաստիլի օրվա տոնական հրավառությունը:
Բեռնատարի վարորդը Ֆրանսիայի 31-ամյա քաղաքացի Մուհամեդ Բուլելն է եղել, որը թունիսական ծագում ուներ: Ոստիկանությունը կրակել է նրան, իսկ բեռնատարում պայթուցիկ և զենք է հայտնաբերել: