Հունաստանի իշխանությունները Թուրքիային են վերադարձրել այն ռազմական ուղղաթիռը, որով շաբաթ առավոտյան` պետական հեղաշրջման չստացված փորձից հետո, Ալեքսանդրուպոլիս քաղաք են ժամանել 8 թուրք զինծառայող:
Հունաստանը Թուրքիային է վերադարձրել ապստամբների առևանգած ռազմական ուղղաթիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է ria.ru-ն, հունական ERT հեռուստաալիքին հղումով, Հունաստանի իշխանությունները դեռևս չեն արտահանձնել քաղաքական ապաստան խնդրած զինծառայողներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ հարցը քննարկվելու է արտահանձնման վերաբերյալ հունական ու միջազգային օրենքների համաձայն: Մինչդեռ պաշտոնական Անկարան Աթենքից պահանջում է անհապաղ արտահանձնել պետական հեղաշրջման փորձի 8 մասնակիցներին: