Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան

Անցյալ ուրբաթ շատ հայեր ոգևորվել էին, լսելով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել նախագահ Էրդողանին տապալելու համար:

Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան

Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մի պահ նույնիսկ ես ընկա այդ էյֆորիայի մեջ, մինչ հիշելը, որ չնայած Էրդողանը ֆաշիստ ղեկավար է, սակայն թուրքական զինվորականությունը շատ ավելի վատն է...  Թուրքիայում անցած չորս ռազմական հեղաշրջումների ժամանակ՝ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին, գեներալների պայքարն իշխանության համար մշտապես ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով, հայտնում է Panorama.am-ը:

Էրդողանը ամենևին էլ ժողովրդավարական ղեկավար չէ, սակայն նրա զինվորական հակառակորդները կարող են շատ ավելի վայրենի լինել... Սա է պատճառը, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը, նույնիսկ ճնշված քրդերի կուսակցությունը, չաջակցեցին դավադիրներին՝ պատկերացնելով իրենց սարսափելի վիճակը ռազմական վարչակարգի լծի տակ...

Պետական հեղաշրջման փորձը շտապ ողջունելու փոխարեն, հայերը պետք է ուրախանային Թուրքիայի ղեկավարի գոյատևման համար... Պետք է հաշվի առնել, որ Էրդողանը իսլամիստ է, մինչդեռ բանակի բարձրաստիճան սպաները՝ ազգայնամոլներ: Էրդողանը, իհարկե, քրդերի, հայերի, թուրք իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հակառակորդների բարեկամը չէ, սակայն մյուս կողմից, ռազմական իշխանությունը կատարյալ մղձավանջ կլիներ բոլորի համար Թուրքիայի ներսում և նրա սահմաններից դուրս, մասնավորապես հարևան Հայաստանի Հանրապետության և Արցախի համար: Կարիք չկա հետ գնալ մինչև 1915 թվականը հիշելու համար թուրքական բանակի կողմից 1.5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ իրագործված ջարդերը... Իսկ վերջին տարիներին, 1974 թ. Կիպրոս ներխուժման ժամանակ,  թուրք զինվորականները  նողկալի պատերազմական հանցագործություններ իրականացրեցին ընդդեմ հազարավոր հույն խաղաղ բնակիչների...

Էրդողանի կողմից իշխանության ղեկին մնալը կարող է մեծագույն նվեր լինել բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են, որ Թուրքիան ծաղրի առարկա մնա ամբողջ աշխարհում: Նրա ծայրահեղական հայացքները սոցիալական, քաղաքական և կրոնական հարցերի վերաբերյալ հաճելի են միայն նրա արմատական կողմնակիցների համար, բայց վանում են առողջ դատողություն ունեցող մարդկանց:

Երբ Էրդողանի տապալման նախնական լուրը հերքվեց, նրանք, ովքեր տոնում էին նրա հնարավոր հեռացումը, սկսեցին անհիմ լուրեր տարածել, թե Թուրքիայի նախագահն անձամբ է բեմադրել այդ հեղաշրջումը իր հակառակորդներից ձերբազատվելու համար: Նման արտառոց կարծիքին հավատալու համար, պետք է անտեսել, որ այդ հեղաշրջումը բեմադրել էր զգալիորեն թուլացած ավագ սպաների խումբը՝ Էրդողանի կողմից ամբողջ մի տասնամյակ զինվորականների զտումներից հետո: Հրաշք է, որ սպառնալիքների տակ լինելուց, հետապնդվելուց, բանտարկվելուց կամ վաղ թոշակի գնալուց հետո, դեռ պուտչիստներ են մնացել թուրքական բանակում... Փորձառու հրամանատարները փոխարինվել էին ոչ արհեստավարժ զինվորականներով, որոնց միակ հմտությունը սուլթան Էրդողանի բոլոր ցանկություններն ու քմահաճույքները ամբողջությամբ բավարարելն էր... 

Բացի այդ, պետական հեղաշրջումը վատ էր կազմակերպված, որը հնարավորություն տվեց Էրդողանին խուսափել կալանքից դավադրության մասին վերջին րոպեին իմանալով և հեռուսատատեսությամբ հրահրելով իր մոլեռանդ հետևորդներին դուրս գալ փողոց ու դիմակայել տանկերին...

Ամերիկյան լրատվամիջոցները, ինչպես միշտ, ապակողմնորոշեցին հասարակությանը՝ էրդողանին բազմիցս անվանելով «ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար», որն իբր «մեծ թվով հետևորդներ ունի հասարակության լայն շերտերում» և «Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»… Այս բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Թուրքիայի նախագահը ֆաշիստ է, նրա կողմնակիցները, թեև ավելի աղմկարար, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների հազիվ կեսն են, և նրա վարչակարգը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների աջակիցն է եղել… 

Ի՞նչ է լինելու հիմա: Էրդողանը շահարկելու է այս հրաշալի հնարավորությունը իր իշխանությունն ուժեղացնելու համար, դառնալով ավելի ոխակալ և միահեծան քան առաջ էր, իր երկաթյա բռունցքով  ջախջախելով բոլորին, որոնք կհամարձակվեն չհամաձայնել իր հետ…

Թուրքիայի ղեկավարը հիմա ագրեսիվորեն վերացնում է բոլոր կասկածելի հակառակորդներին՝ ձերբակալելով հազարավոր սպաների, այդ թվում 102 գեներալի, և աշխատանքից ազատելով 50 հազար անվտանգության աշխատակիցների ու դատական համակարգի 3000 անդամների, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղաշրջման փորձի հետ… Նրանք, իհարկե, կփոխարինվեն Էրդողանի հլու-հնազանդ ծառաներով, վստահ լինելու համար, որ նրա քաղաքական հակառակորդները կարժանանան դատարանների դաժան վճիռների, ամենայն հավանականությամբ, մահապատժի, որը կբացառի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը…

Էրդողանի միակ անհասանելի հակառակորդը՝ նրա երբեմնի դաշնակից, իսլամական հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենը, որն ինքնակամ աքսորվել  է Ամերիկա և ապրում է Փենսիլվանիայում… Թուրքիայի նախագահը կեղծ մեղադրանք է ներկայացնում մահմեդական հոգևորականի դեմ անցյալ շաբաթվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար՝ իր գլխավոր հակառակորդին վերացնելու նպատակով… Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանին կհաջողվի վախեցնել նախագահ Օբամային՝ արտահանձնելու Գյուլենին Թուրքիային …

Հակառակ թուրքական կառավարության կեղծ զեկույցների՝ հեղաշրջումն ամբողջովին չի ճնշվել: Հեղաշրջման մեկնարկից հինգ օր անց, Էրդողանը դեռ փակված է Ստամբուլում՝ չկարողանալով վերադառնալ իր հսկայական դատարկ պալատը Անկարայում …

Բոլոր նրանք, ովքեր հոգնել են Թուրքիայի միջամտություններից հարևան երկրների գործերին, իհարկե, կնախընտրեին, որ երկարաձգվեին ներիշխանական բախումները դավադիրների և բռնատիրական վարչակարգի ղեկավարության միջև: Դա կստիպեր Թուրքիային զբաղվել իր ներքին խնդիրներով՝ նվազեցնելով Հայաստանի Հանրապետության, Արցախի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Սիրիայի անվտանգությանը սպառնալու նրա կարողությունը...


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search