Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։
Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից ԲԿ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել.ՀՀ ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։ Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մինչև ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել թիվը 51 հոգի, որոնցից 28-ը` ոստիկան են եղել: