Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ, հաղորդում է ոստիկանությունը:
Մյունխենում հրաձգության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զոհվածների թվում դեռահասներ են, տուժել են նաև երեխաներ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքային ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:
«Զոհվածների թվում կան դեռահասներ, վիրավորների թվում՝ երեխաներ: Երեք տուժող ծանր վիճակում է գտնվում, 13-ը թեթև վնասվածքներ է ստացել»,- ասել է Անդրեն:
Ավելի քան 2 հզ ոստիկան է ներգրավված եղել Մյունխենում հրձգությունից հետո հատուկ օպերացիայի իրականացմանը: