Artsakhpress

Հասարակական

Իշխանությունների առաջարկները կոմպետենտ են. Վիտալի Բալասանյանը պատմում է՝ երեկ ՊՊԾ գնդի տարածք իր այցելությունից

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին:

Իշխանությունների առաջարկները կոմպետենտ են. Վիտալի Բալասանյանը պատմում է՝ երեկ ՊՊԾ գնդի տարածք իր այցելությունից

Իշխանությունների առաջարկները կոմպետենտ են. Վիտալի Բալասանյանը պատմում է՝ երեկ ՊՊԾ գնդի տարածք իր այցելությունից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է  նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա  է»,-ասել է նա: 

Ինչ վերաբերում է սննդի խնդիրների հետ կապված լուրերին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդ բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը  մատակարարում է ինչպես զինծառայողներին: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել:

«Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել»,-ասել է և նշել, որ այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, ում ազգանունը Վիտալի Բալասանյանը չէր հիշում, և մյուսը  Մխիթար Ավետիսյանն է:

«Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»,-ասել է նա և նշել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը հրաժարվել է, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր օգտվել են այդ առաջարկից:

Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում:

«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած  ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել: 

«Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա:


Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ: 

«Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը: 

«Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search