Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում էլեկտրահաղորդման լարերի շինարարության նախագծերից մեկի դեմ ցույցի ժամանակ 2 պայթյուն է հնչել:
Քաբուլում պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tolo News-ը:
ՆԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ: Նրանք նաեւ հայտարարել են, որ պայթյուններն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: