ԱՄՆ պետքարտուղարությունն Անկարայում և Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին կոչ է արել հեռանալ Թուրքիայից, ինչպես նաև զերծ մնալ երկրի հարավ-արևելյան շրջանների այցելությունից, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ԱՄՆ արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությանը։
Ամերիկացի դիվանագետների ընտանիքներին Թուրքիայից հեռանալու կոչ են արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Պետքարտուղարությունը շարունակում է հետևել հեղաշրջման չհաջողված փորձի ազդեցությանը երկրի անվտանգության վրա և ԱՄՆ քաղաքացիներին խորդուրդ է տալիս վերանայել Թուրքիայի այցելության պլանները։ Մենք ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնելու ենք Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններից սպասվող վտանգի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։