ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լրագրողներին հայտնել է, որ ռուսաստանյան փորձագետները չարտերային չվերթների վերականգնման որոշում ընդունելու նպատակով մինչև օգոստոսի սկիզբ անց են կացնելու Թուրքիայի անվտանգության միջոցների վերլուծություն։
Ռուսաստանը չարթերային չվերթներ իրականացնելուց առաջ վերլուծելու է Թուրքիայի անվտանգության միջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Ռուսաստանն արդեն առաջարկություններ է փոխանցել Թուրքիային, որոնց հետ թուրքական կողմը համաձայնել է։ Մեր փորձագետները Թուրքիայի անվտանգության միջոցներին ծանոթանալու հրավեր են ստացել։ Այդ զեկույցի հիման վրա կարող է պատրաստվել կառավարության որոշումը չարթերային չվերթների վերսկսման վերաբերյալ»,- ասել է փոխվարչապետը։