Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն կակայանա սեպտեմբերի 26-ին:
Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 26-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հրամանագիրը երեքշաբթի օրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի սահմանադրական դատարանը նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առաջին փոխնախագահի պաշտոնի սահմանում և նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացումը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» հանրաքվեի նախագիծը Սահմանադրական դատարանին հանձնելու մասին հրամանագիր: Ադրբեջանի սահմանադրական դատարանը երկուշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նախագիծը: