ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը կարող է շահեկան լինել Հայաստանի համար:
ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը կարող է շահեկան լինել նաև Հայաստանի համար. Ուիլյամ Լահյու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նշեց Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
«Տարածաշրջանում մեր ուշադրությունը ավելի շատ սեւեռված է Վրաստանի վրա, որի ժողովրդավարությունը դիտում ենք որպես կարեւորագույն հանգամանք կայունության ապահովման համար ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Հայաստանը նույնպես կարող է ստանալ որոշակի օգուտ այս հաջող համագործակցությունից: Հատկապես Վրաստանի ուսումնական եւ գնահատման կենտրոնը, որը ՆԱՏՕ-ն զարգացնում է Վրաստանի հետ համատեղ, հնարավորություն կտա Հայաստանի պաշտպանական միավորումներին մասնակցել այդ կենտրոնի աշխատանքներին: Առաջին իսկ գործողությունները ներառում են նոյեմբերին վարժանքների անցկացումը, որոնց Հայաստանի ԶՈՒ-ն նույնպես հրավիրված է»,- ասաց նա:
Ուիլյամ Լահյուի խոսքով՝ այժմ ՆԱՏՕ-ի համար բարդ ժամանակներ են, քանի որ սառը պատերազմից հետո այն առաջին անգամն է կանգնում անվտանգության ոլորտում խոշոր փոփոխություններ կատարելու խնդրի առաջ:
«Մեզ համար կարեւոր է, որ մեր գործընկերները ընկալեն մեր ներկայությունը որպես պաշտպանական կարողությունների հզորացման եւ զարգացման գործոն: Անվտանգության ոլորտում առկա խնդիրները անմիջականորեն ազդում են թե՛ անդամ երկրների, թե՛ գործընկերների վրա, ինչը թերեւս պահանջում է այս ոլորտում մեր մոտեցումների վերաձեւակերպում»,- եզրափակեց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարը: