ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում երկու առանձին հրաձգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով, նախնական տվյալների համաձայն, բազմաթիվ մարդիկ են տուժել:
ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է The Independent-ը` ոստիկանության պաշտոնյաներին հղումով, կրակոցներ են հնչել երկու տարբեր կողմերից: Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է դուրս չգալ տներից:
Հաղորդվում է, որ առնվազն մեկ կին է զոհվել, 3 մարդ վիրավորվել է: Նրանց ստացած վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ: