Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով այս օրերին պապական այցով գտնվում է Լեհաստանում, իր բացօթյա ելույթներից մեկի ժամանակ դիմել է երեխաներին ու երիտասարդներին` նրանց կոչ անելով ամբողջ օրը համակարգի առաջ չնստել ու ձանձրալի կյանք չվարել:
Մենք ծնվել ենք ոչ միայն բազմանալու, այլև մեզնից հետո հետք թողնելու համար. Հռոմի պապը` երիտասարդներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է The Guardian-ը, կաթոլիկների հովվապետն ասել է, որ երեխաներն ու դեռահասները դաժան տեսախաղեր խաղալու, համակարգչի, հեռուստացույցի առաջ նստելու կամ սմարթֆոնով ժամանակ վատնելու փոխարեն պետք է ակտիվ կյանք վարեն:
«Սիրելի՛ երիտասարդներ, մենք լույս աշխարհ չենք եկել սոսկ բազմանալու համար: Մենք պարտավոր ենք նախ և առաջ մեզնից հետո հետք թողնել: Ուստի՝ ես չեմ ուզում, որ դուք լինեք տաղտուկ կյանքով ապրող ծույլ մարդիկ: Հագե՛ք ձեր մարզակոշիկներն ու ակտիվ կենսակերպ վարեք»,-ասել է պոնտիֆիկոսը Կրակովում կայացած միջոցառման ժամանակ: