Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է տիտղոսը խորվաթ Նևենա Միկուլիչի հետ մենամարտում:
Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 28-ամյա Կենտիկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Դա նրա 36-րդ հաղթանակն էր կարիերայում:
Նախորդ մենամարտում Սյուզին նույնպես կարողացել էր պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկուհի Սուսաննա Կրուզ Պերեսին: