Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց Բասամ ալ-Քաբանդիի՝ որպես Երևանում իր երկրի առաջին դեսպան, անձնական մեծ ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Քուվեյթի Պետության դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան ալ-Քաբանդիին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը»,–ասվում է հաղորդագրությունում։