Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է ռուս ֆուտբոլիստներին դոպինգ օգտագործելու մեջ կասկածելու մասին լուրերը:
Նիկիտա Սիմոնյան. ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գլխավոր խնդիրը Ռուսաստանին ԱԱ-2018-ից զրկելն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի այդ արշավը Ռուսաստանին աշխարհի 2018թ. առաջնության անցկացման իրավունքից զրկելու փորձ է: Եվրո-2016-ից առաջ Ռուսաստանի հավաքականը եւս դոպինգ թեստ է անցել: ՖԻՖԱ-ի դիրքորոշումն այն է, որ ԱԱ-2018-ը պետք է անցկացվի Ռուսաստանում: Հեռագայում կլինի ճնշում: Գլխավորն այն է, որ ՖԻՖԱ-ն հաղթահարի դա»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ եվրոպական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ է Ռուսաստանի հավաքականի 11 ֆուտբոլիստների դոպինգ թեստերի պատասխանները դրական են եղել եւ ՖԻՖԱ-ն սկսելու է հետաքննություն: