Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները, 2016 թվականի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը:
«Ուրարտու»-ն կմասնակցի բասկետբոլի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայումս սկսվել է ակումբին առնչվող կազմակերպչական մի շարք հարցերի կարգավորումը: Ըստ նախնական տեղեկությունների` Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցելու են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացածները ռուսաստանյան ակումբներ են լինելու: Առաջիկայում կհրապարակվի առաջնության խաղացանկը: Առաջնությունը մեկնարկելու է 2016 թվականի հոկտեմբերին և ավարտվելու 2017 թվականի գարնանը: Սեփական հարկի տակ հանդիպումները հայկական ակումբը կանցկացնի Երեւանի «Միկա» մարզահամալիրում: Այդ կառույցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը:
Հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: