Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Սալիմ ալ-Ջուբուրին դիմել է օրենսդիրներին՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:
Իրաքի խորհրդարանի նախագահը խնդրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրաքյան «Աս-Սումարիա»-ի փոխանցմամբ՝ դիմումը բավարարվել է:
Իրաքի պաշտպանության նախարարը Ալ-Ջուբուրիին մեղադրել է Իրաք սպառազինության մատակարարումների գործարքը կնքելիս կոռուպցիայի մեջ, իսկ մի քանի պատգամավորների՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ շորթման մեջ:
«Պաշտպանության նախարարի մեղադրանքները կեղծ են, եւ ես ժողովրդին կապացուցեմ իմ անմեղությունը»,- ասել է խոսնակը:
Տեղեկություների համաձայն՝ անձեռնմխելիությունից զրկվել են եւս երկու ժողովրդի ընտրյալներ, որոնց մասին հիշատակվում է պաշտպանության նախարարի զեկույցում:
Վարչապետի նախաձեռնությամբ նրանց արգելվել է երկրից հեռանալ: