Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է Գերմանիայում անվտանգության մեծացման նոր միջոցների մասին, որոնց թվում են ոստիկանների թվի ընդլայնումը, կիբերհանցագործության դեմ պայքարի նոր հատուկ ծառայության ստեղծումը, արագացված արտաքսումն ու բժշկական գաղտնիքի վերացումը՝ հնարավոր հասարակական սպառնալիքի դեպքում։
Գերմանիայի ՆԳՆ-ն հայտնել է անվտանգության մեծացման նոր միջոցների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նոր նախաձեռնությունը ներկայացվել է Բեռլինում։ Մեզիերն ընդգծել է, որ երկրում անվտանգության ռեժիմի խստացման համար անմիջական առիթ են հանդիսացել Բավարիայում հուլիսին կատարված ահաբեկչություններն ու բռնի գործողությունները։
Վյուրցբուրգում և Անսբախում հարձակման մեղավորները եղել են համապատասխանաբար Աֆղանստանից և Սիրիայից ժամանած ներգաղթյալները։