Երիտասարդ սերունդը ի վիճակի է հասնել հաջողությունների աղքատության և սովի դեմ պայքարում, ինչպես նաև ապահովել մոլորակի կայուն ապագան, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոլորակի կայուն ապագայի համար ակնկալում է երիտասարդության օգնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 12-ին, նա ուղերձով կառավորություններին և մասնավոր հատվածներին կոչ է արել աջակցել երիտասարդ սերնդին, որպեսզի նրանց օգնեն աշխարհը դեպի լավը փոխելու, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով` «պատմության մեջ ամենամեծ քանակությամբ երիտասարդների սերունդը» կարող է գլխավորել «մեծամասշտաբ շարժումը, որի նպատակն է կապերը խզել անցյալից և աշխարհը ուղղել դեպի ավելի կայուն ապագա»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ երիտասարդները ուղղակիորեն տուժում են ժամանակակից աշխարհի համար բնութագրական «ողբերգական հակադրություններից», որտեղ կողք կողքի ապրում են «ամբողջական աղքատությունը և հավակնոտ հարստությունը, սովը և սննդամթերքի, հարստության, բնական ռեսուրսների ամոթալի վատնումը, շրջակա միջավայրը աղտոտող արդյունաբերությունը»: «Երիտասարդությունը կարող է գտնել այդ հարցերի լուծումը, որոնք ընկած են մինչև 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի հիմքում»,- վստահ է Պան Գի Մունը: