Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կախված Է կողմերի քաղաքական կամքից:
ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, օգոստոսի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումները «նոր ազդակ հաղորդեցին հակամարտության լայն կարգավորման բանակցային գործընթացին»: «Կարեւորն այն Է, որ նախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ լուծման իրենց հանձնառությունը՝ շփման գծում հարաբերական կայունության պահպանմամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվել են առաջարկություններ, որոնք կարող են վերականգնել խաղաղությունը կողմերի միջեւ»,-ասել Է Ուորլիքը:
«Մենք պահպանում ենք լավատեսությունը եւ հավատում, որ այս տարի համանախագահները, բարձրաստիճան պաշտոնատարների աջակցությամբ, կշարունակեն աշխատանքը հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու ուղղությամբ: Հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորումը կախված Է երկու կողմերի քաղաքական կամքից»,-հավելել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: