Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին ներառվել է քաղաքի զբոսաշրջային շրջայցի պաշտոնական ծրագրում:
Բուենոս Այրեսի հայկական եկեղեցին ներառվել է քաղաքով շրջայցի պաշտոնական ծրագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Nouvelles d’Armenie-ն: Եկեղեցին գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի Պալերմո շրջանում:
Քաղաքով շրջայցի պաշտոնական ծրագրով զբոսաշրջիկները կարող են տեսնել ճարտարապետական հուշարձաններ, թատրոններ, թանգարաններ, ինչպես նաեւ հայկական եկեղեցին:
«Ճանաչի՛ր Բուենոս Այրեսը» ծրագիրը կազմողները հայկական եկեղեցին ներառել են՝ ցանկանալով ընդգծել քաղաքի հայ համայնքի կարեւորությունը: