Սիրիայի կառավարական ուժերի առաջատար ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ռազմաօդային ուժերի ռազմական ուսումնարանի տարածքում:
Սիրիական բանակը գրոհ է սկսել Հալեպի հարավ-արևմուտքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարության շինությունների տարածքի 30-ից մինչև 50 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից: Սիրիական բանակի լրացուցիչ խմբերը շարունակում են ժամանել և ամրացնել դիրքերը ռազմական կրթական հաստատության ազատագրված շենքերում:
Գրոհայինները շարունակում են դիմադրություն ցույց տալ՝ կրակ բացելով դիպուկահար զենքերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից: