«Անվտանգության ծառայությունների ազգային արխիվ» ծրագրի շրջանակներում ներկայացված գաղտնազերծված փաստաթղթերը պատմել են, թե ինչպես Է Ամերիկան պատրաստվել միջուկային մարտագլխիկները տեղավորել Իսլանդիայում՝ այդ մասին տեղյակ չդարձնելով երկրի իշխանություններին:
Հայտնի է դարձել միջուկային զենքն Իսլանդիայում թաքցնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտման մասին հայտնել Է Popular Science-ը:
Պետական դեպարտամենտի գաղտնի հեռագրերի համաձայն՝ Իսլանդիային շատ են անհանգստացրել ամերիկացի զինվորականների գործողությունները: Երկիրը մշտապես ԱՄՆ-ի ղեկավարությունից պահանջել Է երաշխիքներ, որ իր տարածքում միջուկային զենք չի լինի: Սակայն Պետդեպարտամենտում գտել են, որ նման տեսակի անվերապահ երաշխիքները ձեռնտու կլինեն Խորհրդային Միությանը:
Միեւնույն ժամանակ (1950-ական թվականներին) Պենտագոնը շարունակում Էր մշակել միջուկային մարտագլխիկների տեղավորման ծրագրերը: Հենց որ Իսլանդիայի իշխանություններն իմացել են այդ մասին, նրանք ԱՄՆ-ին սպառնացել են անհապաղ դուրս գալ ՆԱՏՕ-ի դաշինքից: Սոսկ այս վերջնագիրն Է ամերիկացի զինվորականներին եւ դիվանագետներին հարկադրել ընդունելու. որ Իսլանդիայում միջուկային զենքի գաղտնի պահումն ավելի շատ բացասական, քան դրական կողմեր ունի: