Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն հաղթանակ տարավ մեկնարկային գոտեմարտում:
Ռիո-2016. Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն մեկնարկեց հաղթանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 125 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 25-ամյա Բերիանիձեն գոտեմարտեց չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ: