«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին փոխել են աշխարհահռչակ անգլիացի երգիչ Սթինգի «Englishman In New York» երգի բառերը:
Մխիթարյանը մեր հայ կիսապաշտպանն է. ՄՅՈւ-ի երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրկներգում «կարմիր սատնաների» ֆաները երգում են «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian!» (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):
Ուրբաթ օրը 27-ամյա ֆուտբոլիստն «Օլդ Թրաֆորդում» իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: