Artsakhpress

Հասարակական

Միջազգային օլիմպիադաներում 25 հայ դպրոցականներից 15-ն արժանացել են մեդալների

Հայաստանի դպրոցականները 2015-2016 ուստարում մասնակցել են 6 առարկաների՝ Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ինֆորմատիկա եւ Աշխարհագրություն առարկաների միջազգային օլիմպիադաներին. ընդհանուր առմամբ նշված առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 25 աշակերտներ, որոնքր նվաճել են 15 մեդալ, այդ թվում 1 ոսկե, 3 արծաթե եւ 11 բրոնզե:

Միջազգային օլիմպիադաներում 25 հայ դպրոցականներից 15-ն արժանացել են մեդալների

Միջազգային օլիմպիադաներում 25 հայ դպրոցականներից 15-ն արժանացել են մեդալների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որտեղ ամփոփվել են միջազգային օլիմպիադաների կազմակերպման գործընթացն ու Հայաստանի թիմի արդյունքները:

Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն  ավելին է, քան հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական մեդալները  միասին  վերցրած:

«Մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած մեր 6 աշակերտներից 5-ը նվաճել են մեդալներ, ֆիզիկայի օլիմպիադայի 5 մասնակիցներից 4-ն են նվաճել մեդալներ, Ինֆորմատիկայի 4 մասնակիցներից` 2-ը, Կենսաբանության 4 մասնակիցներից` 3-ը, Քիմիայի 4 մասնակիցներից 1-ը: Աշխարհագրության օլիմպիադայում ունեցել ենք 2 մասնակից, սակայն , մեդալ, ցավոք չունենք»,- տեղեկացրել է Հ. Նավասարդյանը եւ հավելել. «Առջեւում հոկտեմբերին կայանալիք Աստղագիտության օլիմպիադան է, որին մեր թիմը ներկայանալու է 5 մասնակիցներով: Աստղագիտությունից մեր սպասելիքները մեծ են, որովհետեւ մասնակիցները նախկինում մեդալներ նվաճած աշակերտներ են»:

Բանախոսի տեղեկացմամբ միջազգային օլիմպիադաների ընթացակարգերով յուրաքանչյուր երկրի իրավունք է տրվում ներկայանալ որոշակի թվով մասնակիցներով: Հայաստանի թիմերը բացառությամբ «Աշխարհագրություն» առարկայի,հանդես են եկել արդյունավետ. «Աշխարհագրության  դեպքում մեր աշակերտները անգլերեն լեզվի իմացության եւ հաղորդակցության խնդիր ունեն, որը պայմանավորված է նաեւ այս առարկայի քննական ընթացակարգով: Եթե մյուս առարկաների դեպքում թիմերի ղեկավարները հնարավորություն են ունենում թարգմանված տարբերակները հնարավորինս արագ տրամադրել աշակերտներին, ապա աշխարհագրության պարագայում դա տեխնիկապես հնարավոր չէ:

Աշխարհագրության օլիմպիադան բաղկացած է երեք փուլերից, որոնցից մեկը՝ դաշտային փուլը, անցկացվում է դրսում: Այդ փուլին ներկա են գտնվում միայն աշակերտներն ու ժյուրիի անդամները, ղեկավարների մուտքն արգելվում, իսկ հաղորդակցության լեզուն անգլերենն է: Տերմինաբանությունը հասկանալու իմաստով մեր մասնակիցներն ունենում են խնդիր: Մեր թիմն ընդամենը երկրորդ տարին է, ինչ մասնակցում է աշխարհագրության օլիմպիադային եւ կարծում եմ հետագայում կկարողանանք այստեղ եւս հաջողություն արձանագրել»,- նշել է Հ. Նավասարդյանը:

Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի բոլոր մասնակիցներն առնվազն երկու տարի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հաճախել են օլիմպիական պարապմունքների, որն էլ նկատելի արդյունք է ապահովում հատկապես փորձարարական փուլում հաջող հանդես գալու համար."Նախկինում մենք սարքավորումների պակաս ունեինք, սակայն վերջին երկու տարիներին այդ խնդիրը լուծվել է եւ մենք փորձերը նախապես անում ենք",- իր խոսքում նշել է Գ. Գրիգորյանը եւ հավելել, որ միջազգային օլիմպիադայի ծրագիրն էականորեն տարբերվում է ֆիզիկայի դպրոցական ծրագրի բովանդակությունից. "Օլիմպիադայում կան խնդիրներ, որոնք ֆիզիկայի հանրակրթական դպրոցական ծրագրում ընդհանրապես չեն ուսուցանվում":

Ֆիզիկայի օլիմպիադայի այս տարվա ոսկե մեդալակիր Էդգար Վարդանյանը, պատմելով իր հաջողությունենրի մասին, նշել է, որ ինքը միջազգային օլիմպիադաներում Ֆիզիկայից եւ Աստղագիտությունից 9 մեդալ է նվաճել եւ համոզված է, որ առանց օլիմպիական խմբակների հաճախելու դժվար է արդյունքներ ապահովել: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակցության նախնական քայլ կարեւոր է նաեւ Ալմա-Աթի քաղաքում կազմակերպվող Ժաուտիկովյան օլիմպիադաների մասնակցությունը, որը նախ փորձ, ապա նաեւ ինքնավստահություն է տալիս. "Միջազգային օլիմպիադայի պատնեշն, իհարկե, դժվարություն է, բայց անհաղթահարելի չէ, կարծում եմ՝ լավ պարապելու դեպքում կարելի է հասնել արդյունքի",- նշել է Էդգար Վարդանյանը, ով այս տարի արդեն ընդունվել է բուհ եւ կդառնա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող:

Ասուլիսի մյուս մասնակիցի՝ մաթեմատիկայի օլիմիադայի բրոնզե մեդալակաիր Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝ ինքը դեռ ապագա մասնագիտության հարցում հստակ չի կողմնորոշվել, բայց գիտի, որ շարունակելու է մաթեմատիկայի ուղղությամբ. "Ինձ մի միավոր խանգարեց՝ կարող էի արծաթ նվաճել",- պատմել է Ս. Ներսիսյանը: Անդրադառնալով խնդիրներին՝ Հ. Նավասարդյանը նշել է, որ կառավարության կողմից միջազգային օլիմպիադաների հաղթողներին տարկետման իրավունք տրվում է միայն ՀՀ պետական բուհերում, մինչդեռ ճիշտ կլինի, եթե մեդալակիրներն այդ իրավունքից օգտվեն՝ անկախ ուսումնառության երկրից՝ իրենց ընտրությամբ եւ ցանկությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search