Ռուսաստանն Իրանում ռազմակայան ունենալու նպատակ չունի:
Դեսպան Ջագարյան. Ռուսաստանն Իրանում ռազմակայան ունենալու նպատակ չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջագարյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Իրանի տարածքից Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին ռուսական օդուժի իրականացրած ավիահարվածներին, պարզաբանել է, որ այդ գործողությունը համաձայնեցված է եղել Իրանի ռազմաքաղական ղեկավարության հետ և եթե առաջիկայում դրա անհրաժեշտությունն առաջանա, ապա համապատասխան համաձայնեցումից հետո հնարավոր է, որ ավիահարվածները կրկնվեն:
Դեսպան Ջագարյանը վստահեցրել է, որ Ռուսաստանը հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը և հավելել, որ Մոսկվան Իրանում ռազմակայան ունենալու ցանկություն չի ունեցել և չունի:
ՌԴ դեսպանը հավելել է, որ Ռուսաստանն արտերկրում միայն երկու ռազմակայան ունի, մեկը Հայաստանում է, իսկ մյուսը՝ Տաջիկստանում: