Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ չեն վարում Թուրքիայի հետ, որպեսզի Բունդեսթագի պատգամավորները կարողանան այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող 250 գերմանացի զինվորներին, որոնք ընդգրկված են ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կազմում:
Մերկելը մեկնաբանել է Թուրքիայի հետ գերմանացի պատգամավորների` «Ինջիրլիք» այցելելու շուրջ բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, Մերկելի խոսքով, Գերմանիայի զինված ուժերը արդյունավետ են աշխատել թուրքական ռազմաբազայում` ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի կազմում: Կանցլերը հույս է հայտնել, որ այդ աշխատանքը կշարունակվի:
Կանցլերը ողջունել է թուրքական կողմի այն մեկնաբանությունը, ըստ որի «Ինջիրլիք» ռազմաբազան նաև ՆԱՏՕ-ի կառույց է հանդիսանում:
Գերմանացի պատգմավորները սպառնում էին ավարտել երկրի ռազմական առաքելությունը, եթե Անկարան թույլ չտա նրանց այցելել «Ինջիրլիք»:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիան մերժել էր նրանց թույլ տալ այցելել ռազմաբազա` պայմանավորված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով: