Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին բանակցություններ են սկսել Ժնեւում:
Լավրովը եւ Քերին բանակցություններ են սկսել Ժնեւում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիպումն ընթանում Է «Պրեզիդենտ Ուիլսոն» հյուրանոցում:
Գլխավոր թեման ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումն Է Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե հանդիպման արդյունքում կհաջողվի արդյոք փաստաթուղթ մշակել այդ թեմայի վերաբերյալ, բայց կոնսուլտացիաների փուլին նախորդել Է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:
Օրակարգի սիրիական բաժինը ներառում Է նաեւ Հալեպի հումանիտար իրադրությունը, հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքական գործընթացի կարգավորումը: Բացառված չԷ, որ կարծարծվի նաեւ Թուրքիայի գործողությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում:
Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը եւ երկկողմ օրակարգի հարցերը: