Վրաստանի մայրաքաղաքում բացվել Է Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունը:
Թբիլիսիում բացվել է Բելառուսի դեսպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավար Միխայիլ Մյատլիկովը օգոստոսի 25-ին հավատարմագրերն Է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեին:
Հանդիպմանը կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Հատուկ ուշադրություն Է հատկացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի Է ունենալու այս տարվա սեպտեմբերի սկզբին:
Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Վրաստանի եւ Բելառուսի քաղաքական գործընկերության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ:
Բելառուսում Վրաստանի դեսպանությունը բացվել Է 2007 թվականին: Վրաստանը եւ Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1994 թվականի հունվարի 6-ին, հաղորդել Է Sputnik-ը: