Գերմանական Der Spiegel թերթը սիրիական Ջերաբլուս շրջանում Թուրքիայի գործողությունները որակել է որպես «Երկարատև օկուպացիայի առաջին քայլ»։
Թուրքերի՝ Սիրիա մտնելու միակ պատճառն Էրդողանի քրդական ֆոբիան է, ԻՊ-ը միայն պատրվակ է. Der Spiegel
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թերթի թղթակիցն իր վերլուծության մեջ նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ակնհայտորեն միայն պատրվակ է Թուրքիայի համար և որ թուրքերի իրական թիրախը քրդերն են:
«Երեք տարի շարունակ ԻՊ-ի գործողությունների վրա աչք փակող Անկարան հանկարծ միանգամից գործի է անցնում: Սրա միակ պատճառը (նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի քրդական ֆոբիան է»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է թղթակիցը:
Ըստ նրա՝ այս դեպքերից հետո տարածաշրջանը երկար ժամանակ չի ազատվի թուրքական օկուպացիայից:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: