Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 26-ին կազմել է 474.85 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով:
Դոլարն արժևորվել է, եվրոն` արժեզրկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.06 դրամ՝ նվազելով 0.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 626.71 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 1.29 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 26-ին կազմել է 7.33 դրամ`նախորդ օրվա համեմատ աճը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 282.44 դրամ, ոսկի՝ 20,172 դրամ, պլատին` 16,396.52 դրամ։