Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի 4-5-ը՝ Չինաստանում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում, հայտնում է Anadolu գործակալությունը` թուրք նախարարի վարչակազմի աղբյուրին հղումով:
Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են հանդիպել C20 գագաթաժողովի շրջանակում Չինաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ աղբյուրի տվյալների` կողմերը նաև պայմանավորվել են հումանիտար օգնություն հասցնել սիրիական Հալեպ քաղաք: Էրդողանն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների մասին և ընդգծել է «Իսմալական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի կարևորությունը:
Բացի այդ, երկու առաջնորդները քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը: