Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի քաղաքում մզկիթի ջահն ընկել է աղոթողների վրա:
Թուրքական մզկիթում ջահն ընկել է աղոթողների վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով HaberTurk-ը:
Միջադեպի հետեւանքով առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել: Հեռուստաալիքի տվյալներով՝ ջահը մզկիթում տեղադրել էին օգոստոսի 26-ի առավոտյան:
Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: