Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի կապակցությամբ, նշելով, որ հարկավոր է հետևել երկրի սուվերենության պահպանմանը:
Իրանի ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական օպերացիայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, հաղորդում է TASS-ը:
«Տրածաշրջանի խաղաղ ժողովուրդների ձգտումը ահաբեկչության դեմ պայքար մղելու և ստարածաշրջանային խաղաղության համար քայլեր ձեռնարկելու համար չի կարող հիմք հանդիսանալ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և առանց սիրիական իշխանությունների հետ համաձայնության ռազմական գործողություններ անցկացնելու համար»,- հայտարարել է Գասեմին:
Նա նաև հավելել է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունը միայն բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը: Գասեմիի խոսքով՝ հարկավոր է, որպեսզի թուրքական բանակը անհապաղ դադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում: